30 նոյեմբերի 2012 - 18:17 AMT
Նոյեմբերի 30-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.32 դրամ

Նոյեմբերի 30-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում կայացել է 1,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.6 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 30-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.32 դրամ` նոյեմբերի 29-ի համեմատ ավելանալով 0,13 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,83 դրամ` ավելանալով 0,69 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,03 կետով` մինչև 13,12 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: