30 նոյեմբերի 2012 - 16:59 AMT
Վիդեոպրեմիերա. Will.i.am և Բրիթնի Սփիրս – «Scream and Shout»

Համացանցում արդեն հասանելի է Will.i.am-ի և Բրիթնի Սփիրսի «Scream and Shout» երգի տեսահոլովակը: Պարային շարժումների և ֆուտուրիստիկ էֆեկտների համադրությամբ հոլովակը շատ համահունչ է ակումբային բիթերով երաժշտությանը: Տեսահոլովակի հեղինակը Բեն Մորն է, ով հեղինակել է նաև Քեթի Փերիի և Black Eyed Peas-ի տեսահոլովակները:

Երգիչները համագործակցել են նաև նախկինում` թողարկելով «Big Fat Bass» երգը, որն ընդգրկվել է Բրիթնիի «Femme Fatale» ալբոմում: