30 նոյեմբերի 2012 - 17:14 AMT
Իսրայել. Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը խարխլում է խաղաղությունը տարածաշրջանում

Իսրայելը հայտարարում է, որ ՄԱԿ ԳՎ կողմից Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը խարխլում է խաղաղությունը տարածաշրջանում:

Կառավարության մամլո քարտուղար Մարկ Ռեգևը նշել է, որ այս որոշումն էլ ավելի կբարդացնի բանակցային գործընթացը պաղեստինցիների ու Իսրայելի միջ, հայտնում է BBC-ին:

Կարգավիճակի բարձրացմանը կողմ է քվեարկել 138 երկիր, այդ թվում Ռուսաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, 41-ը ձեռնպահ են մնացել, իսկ 9 դեմ են եղել: Հայաստանը նույնպես կողմ է քվեարկել: