27 մայիսի 2005 - 15:06 AMT
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ըստ իս վարչական խախտումների մասին օրենքի ուղղումների բուռն քննարկումը ՀՀ խորհրդարանում կապված է նրա հետ, որ ոմանք խորհրդարանում չեն կարող եւ չեն ուզում վարել կառուցողական օրենսդրական գործունեություն»: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով, որոշ պատգամավորներ «մի քանի կոնկրետ ուղղումների փոխարեն «հանրահավաք» են անում եւ ստեղծում պոպուլիզմի իմիտացիա»: «Կոնկրետ դեպքում օրենքը «բոյկոտողների» հայտը շատ ավելի մեծ ծավալի էր` քննադատական արտահայտություններ են հնչել նաեւ մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ, որը նույն օրը ներկայացվել էր ՀՀ խորհրդարան արդարադատության նախարարի կողմից` «ՔԿՀ-ում հսկողության մասին»,-նշել է նա: Նրա խոսքերով, «եթե օրենսգիծը հսկողության մասին անցնի, ապա Վարչական օրենսգրքի ուղղումները, որոնք ի դեպ միանշնակ հակակոռուպցիոն են, տապալվեցին առաջին ընթերցման ժամանակ` 63 «կողմ», 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, Օրինաց երկրի խմբակցությունը բոյկոտել է»,-ընդգծել է Արա Սաղաթելյանը: