30 նոյեմբերի 2012 - 18:08 AMT
«Պաղեստինի ազգային ինքնավարություն» կոչվող տարածքը Նորվեգիան այսուհետ Պաղեստին կանվանի

Նորվեգիան որոշել է պաշտոնապես հրաժարվել «Պաղեստինի ազգային ինքնավարություն» անվանումից, ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդի կարգավիճակ շնորհելուց հետո: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Էսպեն Բարտ Էյդեն:

«Դա կապված է ՄԱԿ ԳՎ-ում երեկ կայացած քվեարկության հետ: «Պաղեստինի ազգային ինքնավարություն» կոչվող տարածքը մենք այսուհետ կանվանենք Պաղեստին»,-ասել է նախարարը:

«Ես չեմ զարմանա, եթե մյուս երկները ևս հետևեն մեր օրինակին»,-ասել է Էյդեն:

Պաշտոնական Օսլոյի օրինակին կհետևեն լրագրողները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: