30 նոյեմբերի 2012 - 17:47 AMT
Նարեկ Մելքոնյանը բռնցքամարտի ԱԱ տոնեց առաջին հաղթանակը

Երևանում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ցերեկային մրցահերթում մարտերն ավարտվեցին: + 91 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մելքոնյանը նախնական մարտում հանդիեպեց չինացի Չու Ֆուդինգին:

Չնայած առաջին ռաունդում զգացվում էր, որ Մելքոնյանն ակտիվ է գործում, սակայն նրա ոչ բոլոր հարվածներն էին դիպուկ ստացվում: Արդյունքում ռաունդն ավարտվեց 3:3 հաշվով: Երկրորդ ռաունդում չինացի մարզիկն ավելացրերց հարվածներն ու հաշիվը դարձրեց 9:7: Վերջին՝ երրորդ ռաունդում, հանդիսատեսն ականատես եղավ բաց ու ագրեսիվ մարտի: Մելքոնյանի հարվածներն ավելի դիպուկ էին և ուժեղ, ինչի արդյունքում մրցակիցը ստացավ վնասվածք և հրաժարվեց շարունակել պայքարը: Մելքոնյանին տրվեց տեխնիկական հաղթանակ և նա անցավ հաջորդ փուլ: