30 նոյեմբերի 2012 - 18:27 AMT
Ռուսաստանը մտահոգված է սիրիական ընդդիմության մոտ ՇԶՀՀ առկայությամբ

Ռուսաստանը մտահոգված է սիրիական ընդդիմության մոտ շարժական զենիթահրթիռային համակարգերի` ՇԶՀՀ-երի, առկայությամբ: Վերջիններս Սիրիայում են հայտվել Լիբիայից, հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Ենթադրում ենք, որ ներկայիս ՇԶՀՀ-երը, որոնք առկա են ընդդիմության մոտ, լիբիական ծագման են: Որտեղ նրանք կհայտնվեն հետո և ում քաղաքացիական օդանավը կոչնչացնեն, ես չգիտեմ: Դա շատ լուրջ ու վտանգավոր է»,-հայտարարել է Սերգեյ Իվանովը մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: