30 նոյեմբերի 2012 - 19:42 AMT
Anonymous-ը հայտարարել է սիրիական կառավարության կայքերը կոտրելու մտադրության մասին

Anonymous միջազգային հաքերային խմբավորումը հայտարարել է, որ մտադիր է գրոհել սիրիական կառավարական կայքերը` ի պատասխան երկրում ինտերնետն անջատելուն, հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին հաքերները կոտրել էին Սիրիայի ՊՆ կայքը և դրա բովանդակությունը փոխարինել հակակառավարական տեսանյութով, հաղորդում է CNN-ը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից ի վեր Սիրիան զրկված է ինտերնետից:

Սիրիայում մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները ընդդիմության զինյալների և կառավարական զորքորի միջև: Ըստ տարբեր տվյալներ, այս ընթացքում երկրի զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը: