30 նոյեմբերի 2012 - 20:22 AMT
Հայաստանն ու Ուկրաինան մշակում են համագործակցության մեխանիզմներ առողջապահության ոլորտում

Նոյեմբերի 29-ին կայացել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրևայի հանդիպումը ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Կողմերը քննարկել են հումանիտար ոլորտում երկրների համագործակցության զարգացման հեռանակրները, ինչպես նաև 2011-13թթ բժշկության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը: Խոսքը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցերի պրակտիկ լուծման և համագործակցության մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին է: