30 նոյեմբերի 2012 - 21:34 AMT
Amnesty International-ը և HRW-ը քննադատում են Քաթարին` բանաստեղծին ցմահ ազատազրկելու համար

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Քաթարին` բանաստեղծին ցմահ ազատազրկելու համար: Վերջինս մեղադրվում է կառավարության պաշտոնաթողությունը սադրելու մեջ:

Amnesty International-ի ներկայացուցիչների խոսքով, Մուհամմեդ Աջամիի դատավճիռը խոսքի ազատության սկզբունքի խախտման ցայտուն օրինակ է:

Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը, այն հիասթափված է, որ Քաթարը իրեն դասել է տարածաշրջանի այն երկրների շարքին, որոնք փորձում են ստիպել իրենց քաղաքացիներին լռել:

Քաթարի կառավարությունը իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանել, հաղորդում է BBC-ն:

Քաթարը աջակցել է արաբական աշխարհում ժողովրդավարամետ շարժմանը, իսկ այժմ սոց կայքերում վերջինիս մեղադրում են կրկնակի ստանդարտներ վարելու քաղաքականությունում: