1 դեկտեմբերի 2012 - 10:00 AMT
«Առավոտ». ԱԺ-ում ԵԺԿ նախագահի ելույթի ժամանակ Բադեյանը չէր կարողանում կտրվել շախմատից

Երեկ ԱԺ-ում, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները և երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ինչպես գրում է «Առավոտ»-ը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում:

«Նա, իհարկե, շարիկ չէր գլորում և ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով:

Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում: Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռևս մինչև Մարտենսի ժամանելը: Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից»,- գրում է «Առավոտ»-ը: