30 մայիսի 2005 - 08:21 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԼԻՏՎԻՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԻԱՆԱ ՎՈՒԱՄ-ԻՆ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը կարծիք է հայտնել, թե հնարավոր է, որ ապագայում ՎՈՒԱՄ կազմակերպությանը (Վրաստան,Ուկրաինա,Ադրբեջան, Մոլդովա) միանան Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան եւ Հայաստանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Յալթայում կայացած ՎՈւԱՄ Խորհրդարանական Վեհաժողովի երկրորդ նիստում իր ելույթում Լիտվինը նշել է, թե ՎՈւԱՄ-ի դերի ուժեղացումը կարող է նպաստել սեւծովյան-կասպյան տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության եւ կայուն զարգացման գոտու ստեղծմանը: Նշենք, որ ՎՈւԱՄ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիտը տեղի է ունենալու 2006 թվականին Մոլդովայում: