1 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT
Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի Պաշտպանության բանակին աջակցության համերգից

Ամերիկյան սոուլ երգիչ Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի Պաշտպանության բանակին աջակցելու համար համերգ տալու գաղափարից, հաղորդում է BBC-ն:

Համերգը պետք է կայանար դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում: Ուանդերի խոսքով, համերգը չեղյալ համարել իրեն խնդրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քանի որ նա պաշտոնապես համարվում է Խաղաղության դեսպան:

Երգիչը հայտարարել է, որ հրաժարվում է համերգ տալ ծանր սրտով, սակայն, նա նաև դեմ է հանդես գալիս ցանկացած պատերազմի: