1 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Սոմալիի ծովահենները 19-ամսյա գերությունից հետո ազատ են արձակել հարավկորեցի ծովագնացներին

Սոմալիի ծովահենները շաբաթ օրը Gemini տանկերից 19-ամսյա գերությունից հետո ազատ են արձակել 4 հարավկորեացի ծովագնացների, այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:

Gemini տանկերը, որը պատկանում է սինգապուրյան Glory Ship Management ընկերությանը, 2011թ մայիսի 1-ին գրավվել էր Քենիայի ափերի մոտ: Ուղիղ մեկ տարի առաջ` դեկտեմբերի 1-ին, տևական բանակցություններից հետո նավն արձակել էին, սակայն 4 պատանդներին բաց չէին թողել:

«Բոլոր ծովագնացներն ազատ են արձակվել շաբաթ օրը»,-ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: