1 դեկտեմբերի 2012 - 17:33 AMT
ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Իսրայելի կողմից հրեա պաղեստինցիների համար նոր բնակարանների կառուցումը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը քննադատել է Իսրայելի` Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հրեա պաղեստինցիների համար 3 հազար նոր բնակարանների կառուցումը:

Ելույթ ունենալով Վաշինգոտնի համաժողովում, որի մասնակիցների թվում իսրայելական իշխանությունների ներկայացուցիչներ էին, Քլինթոնը հայտարարել է, որ այդ որոշումը խաղաղ գործընթացում քայլ է դեպի ետ:

Նրա խոսքով, որքան էլ որ հզոր լինի Իսրայելի պաշտպանությունը, այն միշտ չէ, որ կարող է ապահովել երկրի անվտանգությունը:

Քլինթոնի կարծիքով, անվտանգությունը կարող է միայն մերձավորարևելայն հակամարտության խաղաղ լուծամն արդյունք լինել: