24 փետրվարի 2003 - 18:27 AMT
ԱՄՆ-Ն ԼԻՈՎԻՆ ԿԻՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵԱՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ-ն լիովին կիսում է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի առնչությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, փետրվարի 19-ի ընտրություններում առաջընթացն ակնհայտ է, սակայն միեւնույն ժամանակ, առկա էին բազմաթիվ խախտումներ: Դիվանագետը հույս է հայտնել, որ մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը բոլոր թերությունները կվերացվեն: Ջոն Օրդուեյը կտրականապես հերքել է իրեն վերագրված հայտարարություններն այն մասին, որ նախագահական ընրտրությունների ընթացքում 5 տոկոս խախտումների դեպքում, ԱՄՆ-ն ընտրված նախագահին անօրինական կհամարի: