1 դեկտեմբերի 2012 - 18:43 AMT
Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է, որ իր ցուցանմուշների թվում կլինեն նաև վիդեոխաղեր

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը (MOMA) հայտարարել է, որ իր ցուցանմուշների թվում կլինեն նաև վիդեոխաղեր: Սկզբում որոշում է կայացվել հավաքածուի մեջ ներառել 14 դասական նախագծեր, որոնց թվում են Pac-Man, Myst, EVE Online, Dwarf Fortress, Portal և Canabalt:

Այս խաղերն ընտրվել են իրենց «վառ ինտերակտիվ դիզայնի համար»:

Թանգարանը պնդում է, որ խաղային ցուցահանդեսը այցելուներին կներկայացվի արդեն հաջորդ տարվա մայիսին, գրում է The Verge-ը:

Նախագծի կուրատոր Պաոլա Անտոնելլին լրագրողներին պատմել է, որ վիդեոխաղերը բարդ ցուցանմուշներ են: Պետք է շատ կրեատիվ լինել` իսկապես շատ հետաքրքիր նախագիծ պատրաստելու համար: