1 դեկտեմբերի 2012 - 23:13 AMT
Դեկտեմբերի 2-ին ԱԱ ելույթ են ունենալու երեք հայ բռնցքամարտիկներ

91 կգ քաշային բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող երիտասարդական աշխարհի առաջնությունում մրցելու է ավստրալացի Տապու Ջայի Օպետայայի հետ: Նախնական մարտում նա 19:8 հաշվով հաղթել է վրացի Դաթա Քվիրքվելիին:

Երեկոյան մրցահերթում Հենրիկ Մոքոյանի (52 կգ) մրցակիցն է լինելու Ադել Մահմուդ Ալմաթբուլին (Հորդանան): Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) մրցելու է թուրք Յասիմ Յիլդիրիմի հետ: Մինչ այդ նա տեխնիկական նուկաուտով հաղթել էր չինացի Չու Ֆուդինգին:

Այսօր աշխարհի առաջնությունում իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Արտավազդ Հարոյանը (75 կգ):