2 դեկտեմբերի 2012 - 12:40 AMT
Թիվ 1 և 35 ընտրատարածքներում այսօր պատգամավորական ընտրություններ են

Այսօր` առավոտյան ժամը 08:00-ից, Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական լրացուցիչ ընտրություններ են:

Երևանի թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Նոր Նորք մի մասն ու Ավան վարչական շրջանը: Պատգամավորական մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ հանրապետական Ռոբերտ Սարգսյանը, ժառանգական Ստյոպա Սաֆարյանն ու ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը:

Գյումրու թիվ 35 ընտրատարածքում պայքարում են ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը, Արման Խաչատրյանը և գործարար Արման Սահակյանը, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:

Հիշեցնենք, որ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններն անցկացվում են ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական մանդատները վայր դնելու պատճառով: