2 դեկտեմբերի 2012 - 15:56 AMT
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայի վրա թալիբների հարձակման հետևանքով մահացել է 12 մարդ

Ջելալաբադում թալիբների կողմից հարձակման ենթարկված ՆԱՏՕ-ի բազայի դարպասների մոտ գտնվել են 12 մարմիններ: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Ոստիկանների խոսքով, մահացածների շարքում կան «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զինծառայողներ և և անվտանգության աֆղանական ուժերի զինվորներ:

Ջելալաբադում ՆԱՏՕ-ի բազան, որտեղ գտնվում է Աֆղանստանի մեծությամբ երրորդ ռազմական օդանավակայանը, այսօր առավոտյան ենթարկվել է հարձակման: Թալիբները գնդակոծել են բազայի տարածքը և նրա պատերի մոտ պայթեցրել մի քանի ռումբ: