2 դեկտեմբերի 2012 - 17:15 AMT
Սիրիայում դաժան մարտեր են ընթանում ապստամբների հետ Դամասկոսից հարավ և արևելք ընկած շրջաններում

Սիրիական զորքերը դաժան մարտեր են մղում ապստամբների հետ Դամասկոսից հարավ և արևելք ընկած շրջաններում՝ փորձելով վերականգնել քաղաքի շուրջ «անվտանգության գոտին»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, մայրաքաղաքի մատույցներում «ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ»: Կանոնավոր բանակի զորքերը ավիացիայի և հրետանու աջակցությամբ հետապնդում են գրոհայիններին Արևելյան Գուտայի այգիների շրջանում, Հուջեյրայի, Հարաստի, Դումայի, Բեյտ Սիհեմի շրջակայքում:

«Ալ Վատան» գործակալությունը հաղորդում է, որ վերականգնվել է հսկողությունը մայրուղու վրա, որը տանում է Դամասկոսի միջազգային օդանավակայան: «Սիրիական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Հեյդա Աբդել Լատիֆը հաստատել է, որ «օդային դարպասները կրկին բաց են և արտասահմանյան ավիափոխադրողները կարող են վերսկսել թռիչքները Դամասկոս»: