30 մայիսի 2005 - 09:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՃՇՏՎԱԾ ՉԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի հայտ են եկել նոր հնարավորություններ: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վ.Օսկանյանի խոսքերով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ իր առաջիկա հանդիպման ժամկետները դեռեւս ճշտված չեն: Մինչեւ Է.Մամեդյարովի հետ բանակցելը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նախարարի խոսքերով` միջնորդների հետ հանդիպումը կկայանա հունիս ամսվա ընթացքում եւ, հնարավոր է, Հայաստանի սահմաններից դուրս: