Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող երիտասարդական աշխարհի առաջնությունում մինչև 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ավստրալացի Տապու Ջայի Օպետայային: Հայ բռնցքամարտիկը զիջել է 14:4 հաշվով և լքել աշխարհի առաջնությունը:
Երեկոյան մրցասպարեզ են դուրս գալու Հենրիկ Մոքոյանը (52 կգ), որի մրցակիցն է լինելու Ադել Մահմուդ Ալմաթբուլին (Հորդանան), և Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ), նա հանդիպելու է թուրք Յասիմ Յիլդիրիմի: Մինչ այդ նա տեխնիկական նուկաուտով հաղթել է չինացի Չու Ֆուդինգին:
Երևանյան աշխարհի առաջնությունում երկուական հաղթանակներով իրենց ելույթները շարունակում են Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Արտավազդ Հարոյանը ( 75 կգ):