2 դեկտեմբերի 2012 - 22:11 AMT
Երևանյան ԱԱ. Հենրիկ Մոքոյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը և անցավ հաջորդ փուլ

Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Երևանում, Հենրիկ Մոքոյանը (52 կգ) վստահ հաղթանակ է տարել Ադել Մահմուդ Ալմաթբուլիի (Հորդանան) նկատմամբ: Մենամարտն ավարտվել է 22:11 հաշվով: Սա Մոքոյանի երկրորդ հաղթանակն էր, իր առաջին մարտում նա հաղթահարել է նաև չինացի Չու Ֆուդինգի արգելքը՝ կոտրելով նրա քիթը:

Այսօր առաջնությունը լքել է մինչև 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, որը 14:4 հաշվով զիջել է ավստրալացի Տապու Ջայի Օպետայային:

Երեկոյի վերջին մարտում Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) հանդիպելու է թուրք Յասիմ Յիլդիրիմին: Մենամարտը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:

Երևանյան աշխարհի առաջնությունում երկուական հաղթանակներով իրենց ելույթները շարունակում են Տարոն Սողոմոնյանը (56 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ) և Արտավազդ Հարոյանը ( 75 կգ):