3 դեկտեմբերի 2012 - 11:38 AMT
Նավթը թանկանում է Չինաստանի արդյունաբերության գործնական ակտիվության տվյալների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրն աճում են Չինաստանի արդյունաբերությունում գործնական ակտիվության դրական վիճակագրության ֆոնի վրա, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38 դոլարով կամ 0.34 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.61 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.24 դոլարով կամ 0.27 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 89.15 դոլար:

Չինաստանի արդյունաբերությունում գործնական ինդեքսը նոյեմբերին աճել է մինչև 50.6 կետ հոկտեմբերի 50.1 կետից: