3 դեկտեմբերի 2012 - 11:26 AMT
Լրանում է SMS ծառայության 20-ամյակը

Աշխարհում տոնում են SMS ծառայության ստեղծման 20-ամյակը: Տեխնոլոգիայի ստեղծող Նիլ Պապուորթը պատմել է առաջին ուղարկված հաղորդագրության մասին, որն ընդմիշտ փոխել է բջջային կապը: Տեխնոլոգիայի ստեղծողը մինչ օրս չի կարողանում հավատալ, որ իր առաջարկությունը լուրջ մրցակից է բջջայինով իրականացվող սովորական զանգերին, գրում է Վեստին` հղելով Sky News-ին:

Առաջին SMS-ն իր նեկրայիս տեսքով ուղարկվել է 1992թ դեկտեմբերի 3-ին, երբ Sema Group-ի 22-ամյա աշխատակից Նիլ Պապուորթը փորձարկել է Vodafone բջջային օպերատորի համար նոր տեխնոլոգիա: