Վլադիկավկազի «Ալանիան» իր պաշտոնական կայքում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի երկու ֆոըտբոլիստներով` «Փյունիկ» պաշտպան Կամո Հովհաննիսյանով և կիսապաշտպան Դավիթ Մանոյանով:
Հովհաննսիյանը կարող է խաղալ պաշտպանության երկու դիրքերում էլ: Ֆուտբոլիստն առանձնանում է իր բարձր արագությամբ: Մանոյանը 2009-ին ճանաչվել է Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստ:
«Ալանիան» Ռուսաստանի առաջնությունում 10 միավորով զբաղեցնում է նախավերջին` 15-րդ, հորիզոնականը: