Անվանի մուլտիպլիկատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆյոդոր Խիտրուկը մահացել է 96 տարեկան հասակում Մոսկվայի իր տանը:
«Ֆյոդոր Սավելյևիչն արդեն վաղուց դուրս չէր գալիս տնից, բայց դասավանդել է մինչև 90 տարեկան: Ճիշտ է, ուսանողներն ուսանել են նրա տանը»,- պատմել է Animator.ru կայքի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը:
Հուղարկավորության ստույգ ամսաթիվը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ Ֆյոդոր Խիտրուկին հրաժեշտ կտան չորեքշաբթի օրը:
Նա այնպիսի հայտնի աշխատանքների նկարիչ մուլտիպլիկատոր է, ինչպիսիք են «Ալվան ծաղիկը», «Կաշտանկա», «12 ամիսներ», «Ձնե թագուհին»: Նա «Վիննի Թուխ», «Բոնիֆացիի արձակուրդները», «Կղզի» հայտնի մուլտֆիլմերի ստեղծողն է: