3 դեկտեմբերի 2012 - 16:17 AMT
Պան Գի Մուն. Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը կխարխլի խաղաղությունը Մերձավոր Արևելքում

Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը կխարխլի խաղաղությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է Ռուսաստանի ռադիոն:

Իսրայելի իշխանությունները թույլ են տվել 3 հազար տուն կառուցել հրեաների համար Արևելյան Երուսաղեմի ու Հորդանանի Արևմտյան ափին ի պատասխան Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն:

Նոյեմբերի վերջում ՄԱԿ ԳՎ ընդունած բանաձևերում Իսրայելից պահանջվում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը գրավյալ տարածքներում: