3 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT
Շուտով կշահագործվի երթուղայինների էլեկտրոնային չվացուցակների փորձնական համակարգը

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոնի» տնօրենը այսօր քաղաքապետարնում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2 ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանաի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: