2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.9%, ոչ պարենային ապրանքներինը`105.8%, ծառայությունների սակագներինը`102.0%,
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձա- նագրվել է 1.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.7-1.7% հավելաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով: