Սիրիայի իշխանություններն երբեք քիմիական զենք չէին օգտագործի սեփական ժողովրդի դեմ: Դեկտեմբերի 3-ին համապատասխան հայտարարություն է տարածել Սիրիայի ԱԳՆ-ն:
«Պատասխանելով Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, որը զգուշացրեց Սիրիային քիմիական զենքի կիրառումից, Սիրիան հերթական անգամ նշում է, որ չի կիրառելու այն ժողովրդի դեմ ոչ մի հանգամանքներում, նույնիսկ դրա առկայության դեպքում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված մտահոգությունն առնչվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հուլիսին արված հայտարարության հետ այն մասին, որ Դամասկոսը պատրաստ է կիրառել քիմիական ու կենսաբանական զենք «արտաքին ագրեսիայի դեպքում», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: