3 դեկտեմբերի 2012 - 18:45 AMT
Թբիլիսիում բացվել է «Թբիլիսիի հայկական եկեղեցիներն երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը

Դեկտեմբերի 1-ին Վրաստանում Հայկական առաքելական ուղղափառ եկեղեցու թեմի հայկական մշակույթի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբեկյանի» անվան սրահում բացվել է «Թբիլիսիի հայկական եկեղեցիներն երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է երկու լուսավորիչներին և հայկական եկեղեցու հիմնադիրներին` Բարդուղիմեոսին և Թադեոսին: Ցուցահանդեսի անցկացման հեղինակն է անժամանակ կյանքից հեռացած թիֆլիսահայ նկարիչ Վարուժան Խաչատուրովը` Ժան Խաչը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, Վրաստանի հայ նկարիչների միությունը, ՀՀ Ազգային արխիվը` Սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ցուցահանդեսին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ:

Վրաստանի հայկական թեմի առաջնորդ Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը բարձր է գնահատել և օրհել բոլոր նրանց, ովքեր նյութապես աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը: Այս մասին հաղորդում է Գրուզիա Online-ը: