3 դեկտեմբերի 2012 - 21:29 AMT
Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ: Հեռախոսազրույցի գլխավոր թեման Սիրիայում հակամարտության քաղաքական-ժողովրդավարական կարգավորման ուղիների որոնումն է եղել: Բացի այդ, կողմերը հաստատել են երկրում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ջանքերի համակարգման պատրաստակամությունը, հաղորդում է Vesti.ru-ն:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, բռնության դադարեցման միակ ուղին հակամարտության բոլոր կողմերի հետ աշխատանքների շարունակությունն ու համընդհանուր-սիրիական երկխոսության մեկնարկն է: