3 դեկտեմբերի 2012 - 21:41 AMT
Ուկրաինայի հայ երիտասարդությունը անցկացնում է «Նվիրիր ջերմություն երեխաներին» ակցիան

Ուկրաինայի Հայ երիտասարդության միությունը տարածաշրջանային հայկական երիտասարդական կազմակերպությունների և տեղի համայնքների ղեկավարների աջակցությամբ իրականացնում է «Նվիրիր ջերմություն երեխաներին» ակցիան, որի շրջանակներում այցելություններ են կատարվում տարածաշրջանի մանկատներ, ինչպես նաև իրականացվում է մշակութային-զվարճացնող ծրագիր, հաղորդում է Ananlitika.at.ua-ն:

Այս ակցիային մասնակցել է նաև Ռովնո քաղաքի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպություն:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Նիկոպոլի, Լյուբոտինեի և Թեոդոսիայի մանկատները, որտեղ կան նաև հայ երեխաներ: