4 դեկտեմբերի 2012 - 12:45 AMT
Քինգստոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցերով հանձնաժողովի 2-րդ նիստը

Նոյեմբերի 24-ին Քինգստոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստին մասնակցող կանադահայ կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցիների ներկայացուցիչները քննարկեցին հարցեր` Կանադայի ազգաբնակչության շրջանակներում Հայոց ցեղասպանության հանրաճանաչման, 2013-2015թթ. ընթացքում նախատեսվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ: