31 մայիսի 2005 - 12:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ
«Վենետիկի հանձնաժողովի արձագանքը ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ ընկալվել է իմ կողմից որպես նորմալ անդրադարձ Սահմանադրության ադեկվատ նախագծի ընդունման համար պատասխանատու անձանց ոչ միանշանակ վարքագծին: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, հարկ է նշել, որ մինչ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը հանրությունը նույն կարծիքն ուներ այդ նախագծի վերաբերյալ: «Ցավոք, Ազգային Ժողովը ի դեմս այդ նախագծի օգտին քվեարկածների, ոչ մի կերպ չի արձագանքել ոչ քաղաքացիական հասարակության այլ սուբյեկտների, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի նախորդ առաջարկներին»,-ընդգծել է նա: