31 մայիսի 2005 - 13:02 AMT
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ՀՀ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր առավոտյան ժամը 10:30-ին իրավական եւ իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվող ՍՊԸ-ից մեկն են եկել ՀՀ ԱԱԾ սպաները եւ ներկայացել որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամներ: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Այնուհետեւ, ըստ նրա, նրանք փորձել են հակաիրավական մեթոդներով, այդ թվում եւ ֆիզիկական ազդեցության միջոցով վախեցնել այս ՍՊԸ-ի աշխատակիցներին օրինական ուժ չունեցող մի «փաստաթղթով» եւ «հրավիրել զրույցի համար» ԱԱԾ այդ ՍՊԸ-ի ղեկավարին եւ աշխատակիցներին: Ստանալով գրագետ եւ արժանի պատասխան, եւ չկարողանալով բացատրել խաբեության եւ մեքենայությունների միջոցով նրանցից այդ ՍՊԸ եւ Մարդու իրավունքերի պաշտպանին բողոքներով դիմած մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու փորձը, նրանք աննակտ հեռացել են: «Այդ փաստը վկայում է, որ պրոցեսորի պարունակած տեղակատվությունն, որն առգրավվել է օմբուդսմենի գրասենյակից, դարձել է ԱԱԾ «սեփականությունը» եւ արդեն օգտագործվում է հանրության այլ օբյեկտների, այդ թվում նաեւ կոմերցիոն օբյեկտների ճնշման համար»,-հայտարարել է նա: «Այդպիսով, բացառված չէ, որ հետագայում այդ տեղեկատվությունը կօգտագործվի քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար»,-ընդգծել է օմբուդսմենը: Ինչ վերաբերում է պրոցեսորի առգրավման հետ կապված միջադեպին, ապա ներկայումս նամակներ են նախապատրաստվել ուղղված երկրի վարչապետին, նախագահին, Ազգային Ժողովի նախագահին, որտեղ նկարագրվում եւ որակավորվում է տեղի ունեցածը եւ առաջարկվում է պետական մակարդակով միջոցներ կիրառել ապագայում նման միջադեպերը բացառելու համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նման գործողությունները միայն վերջին հերթին են բացասաբար անդրադառնում օմբուդսմենի ինստիտուտի գործունեության վրա: