4 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT
Գրիգորի Տրոֆիմչուկ. ԱՄՆ կարող է Ղարաբաղի լավագույն ընկերը դառնալ

«Եթե ԱՄՆ-ն ակտիվանա ղարաբաղյան կարգավորման հարցում, Հայաստանը, ՌԴ-ն և Ադրբեջանը աստիճանաբար ետ կմղվեն գործընթացից՝ պաշտոնապես կոչվելով քաղաքական անհաջողակներ»,-«Iаrex»-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ըստ նրա, երեք երկրներին մատչելի լեզվով կբացատրեն, որ նրանց ոչ մի փորձը հաջողությամբ չպսակվեց, ուստի մինչ օրս կարիքի մեջ գտնվող հանրապետության բնակիչներին շտապ օգնություն է հարկավոր:

«Կասվի նաև, որ ժամանակը չի սպասում: Ղարաբաղը չի կարող ևս մեկ չկարգավորված կետ լինել, ապակայունացման հավերժ դրդիչ տարածաշրջանում կարևոր իրադարձությունների շեմին, այդ թվում կապված Իրանի հետ»,-ասել է քաղաքագետը:

Տրոֆիմչուկը գտնում է, որ ամենաբարդը, առաջին հերթին Հայաստանի համար, այն է, որ նա չի կարողանա անհրաժեշտ շրջանակների մեջ պահել Ղարաբաղի ինքնիշխանության ձգտումը, ինչպես նաև այդ հանրապետությանն արևմտյան վարկերի տրամադրումը:

«Արևմուտքը կինքնիշխանացնի Ղարաբաղը հետևելով Երևանի առաջարկած սխեմային, ձգտելով ստեղծել ինքնիշխան պետություն, այնպես որ դրան ոչինչ հնարավոր չի լինի հակադրել, իսկ դիմադրելն անիմաստ կլինի: Վարկերը, որոնք կխոստացվեն այդ տարածքին, այնքան հզոր մագնիսի դեր կխաղան, որ որոշ ժամանակով Ղարաբաղը կմոռանա և Հայաստանի, և Ռուսաստանի և Ադրբեջանի մասին»,-հայտարարել է նա:

Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է Ղարաբաղի լավագույն ընկերը դառնալ, քանի որ նրան արդեն ոչինչ չի խանգարում:

«Մոսկվան, Երևանն ու Բաքուն կարող էին այստեղ իրենց սեփական քաղաքականությունը կյանքի կոչել, դրա համար նրանց տրվեց 15 տարի, սակայն ոսկե ժամանակը զուր անցավ: Բաքվին հանգստացնելու համար, բավական կլինի միայն, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ակնարկեն, որ այդ ամենն արվում է հետագայում մադրիդյան սկզբունքներն իրագործելու համար և Ադրբեջանը ստիպված կլինի ծովի մոտ եղանակի սպասել: Ընդ որում, Ղարաբաղը չափազանց կարևոր է ԱՄՆ համար որպես բնական հզոր հակակշիռ թուրք-ադրբեջանական դաշինքին տարածաշրջանում: Բաքուն պետք է հասկանա, որ միայն այդ ասպեկտը երբեք թույլ չի տա Վաշինգտոնին քայլ կատարել դեպի Ադրեբաջն: Ռուսաստանն ընդհանրապես չի կարողանա առարկել, քանի որ երեք հիմնական ֆիգուրանտներից նա ամենահեռավորն է, և փաստացի թեմայի մեջ չէ»,-ասել է քաղաքագետը: