4 դեկտեմբերի 2012 - 17:08 AMT
Ստեղծվել է արաբական աշխարհի արվեստի վիրտուալ գիդ

Գործարկվել է Gulf Art Guide կայքը: Ինչպես հայտնում է Financial Times-ը, gulfartguide.com կայքը նվիրված է Արաբական թերակղզու երկրների՝ Քուվեյթի, Քաթարի, Բահրեյնի, Օմանի, ՄԱԷ, Սաուդյան Արաբիայի արվեստին ու մշակութային միջավայրին: Նախագիծը ստեղծվել է հոլանդական Մոնդրիանի հիմնադրամի պատվերով և պաշտոնապես գործարկվել է նոյեմբերի վերջին: Նախագծի հեղինակներն են դանիացի համադրող և Միջին Արևելքի հետազոտող Ռոբերտ Կլյուվերն ու լրագրող ու քննադատ Նիլ վան դել Լինդենը:

Առաջիկայում նախատեսվում է գործարկել նաև կայքն արաբերեն լեզվով: