31 մայիսի 2005 - 13:35 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻՆՉ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եթե Գերմանիայում իշխանության գա Քրիստոնյա-ժողովրդավարական միությունը (ՔԺՄ) երկրում կստեղծվի բարենպաստ իրավիճակ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Ենթադրվում էր, որ մինչ Բունդեստագի արձակուրդ գնալը այնտեղ կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Սակայն ներքաղաքական գործընթացները ստիպեցին պատգամավորներին զբաղվել նախընտրական խնդիրներով: «Չնայած դրան, ինձ հավաստիացրել են, որ հարցը կլուծվի մինչ արտահերթ ընտրությունները»,-նշել է դեսպանը: Նրա խոսքերով, ակնկալվող բանաձեւի տեքստում կօգտագործվի «ցեղասպանություն» բառը, հաղորդում է Արմենպրեսը: