4 դեկտեմբերի 2012 - 19:59 AMT
ԵՄ երկրների ֆինանսների նախարարները չեն պայմանավորվել բանկերի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ

ԵՄ երկրների ֆինանսների նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ապագայում նոր ֆինանսական ճգնաժամերի կանխման մեթոդների վերաբերյալ, հաղորդում է BBC-ն: Երկրները, որոնք ներառված են եվրագոտում, առաջարկում էին ստեղծել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարությամբ միասնական վերահսկող մարմին: