4 դեկտեմբերի 2012 - 21:34 AMT
Պան Գի Մունը կոչ է արել ԷՄՄ կոնֆերանսի մասնակիցներին ինտերնետը դարձնել անսահմանափակ և հասանելի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել դեկտեմբերի 3-ին Դուբայում բացված Միջազգային էլեկտրակապի համաշխարհային կոնֆերանսի ժամանակ որոշում կայացնել, որը նախատեսում է ամբողջ աշխարհում հասանելի գնով «անսահմանափակ» ինտերնետ ապահովել, երեքշաբթի օրը հաղորդել է սաուդյան «Ալ-Յաում» պարբերականը:

«Կոչ եմ անում որոշում կայացնել, որը նախատեսում է ամբողջ աշխարհում հասանելի գնով «անսահմանափակ» ինտերնետ ապահովել»,-ասել է նա:

11-օրյա համաժողովին կմասնակցեն 193 երկրներ: Դրա գլխավոր թեմաները կդառնան համացանցում անվտանգության հարցը և զարգացող երկրներում ինտերնետ ծառայությունների ընդլայնումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: