4 դեկտեմբերի 2012 - 21:55 AMT
Լիբանանի իշխանությունները դիմել են սիրիական իշխանություններին` խնդրելով իրենց հանձնել այդ երկրի քաղաքացիների մարմինները

Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրը դիմել է սիրիական իշխանություններին` խնդրելով իրենց հանձնել ապստամբների կողմում կռված լիբանանցիների մարմինները:

Մանսուրը նման դիմում է ներկայացել Բեյրութում Սիրիայի դեսպանին, ով խոստացել է այն ուղարկել Դամասկոս:

Լիբանանյան իշխանությունների տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ին լիբանանյան Տրիպոլի քաղաքի 22 բնակիչներ սպանվել են սիրիական Թալ-Կալակ սահմանամերձ քաղաքում:

Լիբանանյան իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ «նրանք Սիրիա են ուղևորվել` ապստամբների շարքերում մարտնչելու համար»: