5 դեկտեմբերի 2012 - 10:06 AMT
«Ժամանակ». Պատգամավորներն ալարել են ծանոթանալ բյուջեի նախագծին

2013-ի բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում ընթանում էր ոչ միայն կիսադատարկ դահլիճում, այլև պատգամավորների մի մասն այդպես էլ չէր տարել դահլիճում յուրաքանչյուր պատգամավորի համակարգչի առջև դրված բյուջեի եռահատոր նախագիծը` դրան նախապես ծանոթանալու համար: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այնպես որ, մի քանի հատորանոց բյուջեն այդպես էլ որպես «անշարժ գույք» չբացված մնաց պատգամավորների սեղանին:

Խոսքը հատկապես ՀՀԿ-ականների մասին է, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է: Քանի որ բյուջեի քննարկումը երեկ ավարտվեց, հայտնի չէ, թե ինչ են լինելու այդ հատորյակները, որոնց տերերն անտարբեր գտնվեցին դրանց հանդեպ»,- գրում է «Ժամանակը»: