Դեկտեմբերի 6-ին Երևանում, որտեղ անցկացվում է բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, կկայանան կիսաեզրափակչի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի անդամներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):
Հարությունովի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շահմանովը, իսկ Մելքոնյանինը` Անգլիայի ներկայացուցիչ Հյուգ Ֆարին:
Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ: Եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 7-ին: