5 դեկտեմբերի 2012 - 13:40 AMT
Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլը կկայանա Հայաստանում

Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում: