5 դեկտեմբերի 2012 - 15:54 AMT
Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն քննարկել են տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը:

Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին նշել է, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013 թվականին:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով և դրանք դիտարկում է միմյանց փոխլրացնելու տեսանկյունից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: