5 դեկտեմբերի 2012 - 18:52 AMT
ՖԻՖԱ-ն կփորձարկի Ճապոնիայում աշխարհի ակումբային առաջնության ժամանակ դարպասների գրավման համակարը

Դարպասների գրավումը որոշող ավտոմատ համակարգի (GLT) կիրառման մասին որոշումը կկայացնի միայն խաղի գլխավոր մրցավարը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:

ՖԻՖԱ-ն GLT-ն առաջին անգամ կփորձարկի Ճապոնիայի թիմային աշխարհի առաջնության ժամանակ, որը մեկնարկում է դեկտեմբերի 6-ին: Վալկեն համոզված է, որ տեխնոլոգիաները չեն ազդի խաղում մրցավարի դերի վրա: «Համակարգերը կոչված են միայն օգնելու մրցավարներին: Տեխնոլոգիաները չեն փոփոխի ֆուտբոլային մրցակցության արագությունը, արժեքները կամ ոգին»,-ասել է նա:

ՖԻՖԱ-ն առայժմ համակարգի արտադրությունը թույլատրել է երկու ընկերությունների: GLT-ի բարձր արժեքի մասին հարցին պատասխանելով` Վալկեն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում գները կնվազեն: