5 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Դեկտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,36 դրամ

Դեկտեմբերի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 5,500 մլն դոլարի առք և վաճառք 1 ԱՄՆ դոլարի դիմաց 407,04 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Միաժամանակ, դեկտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,36 դրամ` դեկտեմբերի 4-ի համեմատ ավելանալով 0,20 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 533,19 դրամ` ավելանալով 1,07 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,05 կետով` մինչև 13,22 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: